Լրահոս

23.04.2012 10:28


Եգիպտոսը դադարեցրել է գազի մատակարարումն Իսրայելին

Եգիպտոսը դադարեցրել է գազի մատակարարումն Իսրայելին

Եգիպտոսը դուրս է եկել Իսրայել գազի մատակարարման համաձայնագրից: Այս մասին հայտնում է «Ֆրանս–Պրեսս» գործակալությունը` հղում անելով Եգիպտոսի պետական գազային հոլդինգի ներկայացուցիչ Մոհամեդ Շոյիբի հայտարարությանը։

Շոյիբի խոսքով` համաձայնագիրը չեղյալ է հայտարարվել, քանի որ «East Mediterranean Gas» ընկերությունը չի կատարել 2005թ. կնքված համաձայնագրի դրույթները։ Միաժամանակ, Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Շաուլ Մոֆազը կտրուկ դատապարտել է Եգիպտոսի իշխանության որոշումը` հայտարարելով, որ գազի մատակարարման դադարեցումը քեմփդևիդյան խաղաղության համաձայնագրի խախտում է։ Ավելի վաղ «Ամպալ» ընկերությունը, որին պատկանում է  «East Mediterranean Gas»–ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը, հայտարարել էր, որ համաձայնագրի դադարեցումն անօրինական է, և որ ընկերությունը դատարանում բողոքարկելու է Եգիպտոսի իշխանության որոշումը։

Իսրայելը բնական գազի 43 տոկոսը ստանում է Եգիպտոսից։ Ընդ որում, էլեկտրաէներգիայի 40 տոկոսը Իսրայելն ստանում է հենց գազային ջերմակայաններից։ Իսրայելի կառավարությունը դիմել է Թել–Ավիվում Եգիպտոսի դեսպանատանը` պահանջելով բացատրություն տալ՝ կապված համաձայնագրի դադարեցման հետ։ Միաժամանակ, Իսրայելի դեսպանատունը Եգիպտոսում դիմել է երկրի ԱԳ նախարարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը