Լրահոս

23.04.2012 11:07


ԲՀԿ–ական. ««Ժառանգությունը» չէ, որ պետք է որոշի, թե ԲՀԿ-ն ինչ անի»

ԲՀԿ–ական. ««Ժառանգությունը» չէ, որ պետք է որոշի, թե ԲՀԿ-ն ինչ անի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Maxinfo»–ին տված հարցազրույցում պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությանը վերաբերող հարցին, թե ԲՀԿ-ն չի կարող մասնակցել ընտրությունների վերահսկման այլ ձևաչափերի և ասել.

«Ժառանգություն» կուսակցության առարկությունները որևէ քննադատության չեն դիմանում, և իրենք չէ, որ պետք է որոշեն, թե ԲՀԿ-ն ինչ պետք է անի: Չեմ ուզում ժամանակս վատնել Ձեր նշած կուսակցության հիմնազուրկ հայտարարությունների մեկնաբանման համար, միայն կարճ կասեմ, որ հասարակության համար արդեն տեսանելի է նման ուղի բռնած ուժերի «ապագան»: Հավատացած եղեք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար գլխավոր խնդիրը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն է, և ինչպես մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է հավաստել, մենք անելու ենք ամեն հնարավորը դա իրագոծելու համար` միաժամանակ տեր կանգնելով ԲՀԿ-ին տրված յուրաքանչյուր ձայնին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը