Վահան Հովհաննիսյան. «Դրսի ընկերները տեսնում են, որ ստահակի բանը բուրդ է»
«Հիշո՞ւմ եք` վերջերս մի առակ պատմեցի խաղաքարտերն անազնիվ բաժանող դիլերի մասին, որն այնպես էր զզվեցրել խաղասեղանի շուրջը նստածներին, որ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում նրա հետ համաձայն էին, սկսեցին ազնիվ խաղ պահանջել: Իսկ հիշո՞ւմ եք` հիշատակել էի նրա` հաստատության պատերից այն կողմ եղած «թափով» ընկերներին, ովքեր հետաքրքրությամբ (բավական նյութական բնույթի) հետևում էին կատարվածին:
Կարծում եմ` ալեգորիան այնքան թափանցիկ ու պարզ է, որ միայն հիմարը չի հասկանա, թե ում մասին է խոսքը: Ու թեև նմանները մեր Հայրենիքում քիչ չեն, այնուամենայնիվ, շարունակենք նույն ոճով: Դրսի ընկերները տեսնում են, որ ստահակի բանը բուրդ է. ազնիվ խաղում նա ոչ միայն չի շահի, այլև կկորցնի ամեն ինչ` սկսած «Պատեկ Ֆիլիպ» ժամացույցից, վերջացրած «Բրիոնի» կոստյումով, և այդ ամենը կուղարկեն պետբյուջե:
Սակայն այդպիսի հարմար «բաժանող» տարբեր օտար ափերի ընկերները չեն ցանկանում կորցնել, նրանք փորձում են օգնության հասնել: Նրանք տարբեր կազմակերպություններից սոցիոլոգներ-սփոյլերներ (անգլերեն` spoil` աղտոտել) են գործուղում, որոնք, լուրջ տեսք ընդունած, ապացուցում են հասարակությանը, թե ստահակն ամենևին էլ ստահակ չէ, այլ բոլորի կողմից հարգված ազնիվ տղա, որ նույնիսկ սեղանի տակ վնգստացող նրա շնիկը բոլորի սիրելին է և արժանի է մյուսների հետ հավասար նստել սեղանի շուրջը:
Սփոյլերը մեզ խորասուզում է թվերի ֆանտաստիկ աշխարհը. մի կողմից` նա չի կարող անամոթաբար բացարձակ սուտ ասել, որպեսզի անմիջապես չթքեն դեմքին, սակայն մյուս կողմից` օտար ափերի եղբայրները վճարել են, և խուսանավելու տեղ չկա: Այսպես էլ ի հայտ է գալիս, օրինակ, անճոռնի մի պատկեր` հասարակության երկու երրորդը (սփոյլեր-աղտոտողն է այդքան հաշվարկել) գոհ չէ իրավիճակից, նույնքան մարդ էլ համարում է, որ իրադրությունն անընդհատ վատանում է, սակայն համարյա նույնքան մարդ, չգիտես ինչու, հիացած է այդ իրադրությունը ստեղծած ստահակներով:
Իսկ հիմա մի կողմ թողնենք ալեգորիան: Կեղծ «Գելափի» մասին երևի արդեն լսել եք, իսկ մի քանի օր առաջ Երևանում նախընտրական իրադրության վերաբերյալ հանդես եկավ նաև ոմն Վալերի Ֆյոդորով` Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ղեկավարը (նշանակում է` ստահակի վիճակն այնքան լուրջ է, որ շարքային կամ առաջատար աշխատակիցներով չեն բավարարվել, ուղարկել են ղեկավարին):
Ես նրա գնահատականները չեմ քննարկի կամ վիճարկի, դա սրտանց ու բավական լավ անում են հայկական կայքերի մեկնաբանները: Իմ կողմից միայն կավելացնեմ` ՀԿՈՒՀԿ-ը և դրա ղեկավարությունը հենց Ռուսաստանում են համարվում մի «նախընտրական գրասենյակ», որը հատուկ կապեր ունի Կրեմլի հետ և չի խորշում կատարել իշխանությունների ու դրանց ԱՊՀ-ական ընկերության պատվերները, նաև լավ վարժվել է կեղտոտ ֆինանսական սխեմաներին:
Եթե կասկածողներ կան, խորհուրդ եմ տալիս համացանցում կարդալ «The New Time»-ի 2007 թ. հոկտեմբերի 5-ի 39 համարը: Հոդվածը կոչվում է«ՀԿՈՒՀԿ. կոռուպցիա լոյալության դիմաց»: Այդ հոդվածի պատճառով ՀԿՈՒՀԿ-ը մինչ օրս դատական քաշքշուկների մեջ է հոդվածի հեղինակների հետ, սակայն նույնիսկ Ռուսաստանում դրա «բարի անունը» վերականգնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել. լրագրող Նատալյա Մորարն ընդամենը 100 ռուբլի (1200 դրամ) տուգանք է վճարել:
Ահա թե ինչպիսի «փորձագետների» է հանձնարարված գնահատել նախընտրական իրադրությունը Հայաստանում և ազդել դրա վրա սուտ ու անբարեխիղճ եզրակացություններով:
Դուք, բարեկամնե'րս, մի' հավատացեք նրանց: Մի' հավատացեք ո'չ տեղական, ո'չ օտարերկրյա կեղծ սոցիոլոգներին, նրանց` գիտությունից շատ հեռու «վերլուծություններին»: Հավատացեք միայն ձեզ, հավատացեք այն բանին, ինչ տեսնում եք, ինչին ցանկանում եք հասնել: Սպիտակը սպիտակ է, սևը` սև: Եվ ոչ ոք չի կարող ստիպել մեզ հավատալ հակառակին: Ցանկանո՞ւմ եք դեպի լավը փոխել ձեր կյանքը, ցանկանո՞ւմ եք ապրել ազատ, արդար հասարակության մեջ` քվեարկեք հօգուտ սպիտակի: Քվեարկեք հօգուտ Դաշնակցության:

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ