Հայոց Մեծ եղեռնի 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Չեխիայի Հանրապետությունում
Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցել է Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 97-ամյա տարելիցին:
Դեսպանը և «Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ են դրել քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև «Սուրբ հոգի» եկեղեցում, ուր ներկա են եղել հայ համայնքի, չեխ հասարակայնության, ազգային այլ փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը կատարել է հոգեհանգստի ծեսը, ելույթներ են ունեցել դեսպան Սեյրանյանը և պարոն Սարգսյանը:
Միջոցառումը շարունակվել է եկեղեցու և խաչքարի շուրջը տեղադրված ֆոտոցուցահանդեսի դիտումով:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել «Ուրարտու» հայ-չեխական ընկերության՝ Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված ֆիլմի ցուցադրումը: