Արևմտահայաստանի բնիկ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության 97-րդ տարելիցին, հայության բոլոր բեկորների հետ միասնակամ, Եվրոպայի Հայերի Համագումարը ոգեկոչում է մեր միլիոնավոր նահատակների հիշատակը, կրկին ուխտելով, որ անսասան շարունակելու է համամարդկային և արդար պահանջատիրությունը, մինչև մեր ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնումը:
Միջազգային հանրության կեսդարյա անտեսմանը և անտարբերությանը ականատես Սփյուռքահայությունը վերջապես դադարեցնելով ավանդական եղանակով աղերսախնդրագրային կրավորական գործելաձևը՝ ճաշակելով և գիտակցելով դրա ապարդյուն լինելը արդեն շուրջ չորս տասնամյակ է, ինչ լծվել է առավել հետևողական և կազմակերպված պայքարի:
Տասնամյակներ է արդեն, որ հայությունը, ո՛չ թե հանդես է գալիս միջազգային հանրությանը շփոթեցնող՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով, այլ հիմնականում Ցեղասպանության իրողության դատապարտման և ոտնահարված իրավունքերի վերականգնմանը սատարելու կեցվածքով:
Քսանից ավել պետությունների և տասնյակ միջազգային քաղաքական, հասարակական և գիտահետազոտական հաստատությունների կողմից ցեղասպանության իրողության պաշտոնական դատապարտումը անվիճելի արգասիքն է սփյուռքահայության երրորդ և չորրորդ սերնդի գիտակից և հետևողական պայքարի: Այդ պայքարի հետևանքը կարելի է համարել նաև Թուրքիայի պետական քաղաքականության մեջ տեղի ունեցող ցնցումային փոփոխությունը, այն է՝ անտեսման մարտավարությունից պետական բոլոր ներուժով հակապայքարի անցնելը և ցեղասպանության ժխտումը:
Հայության նվաճումը կարելի է համարել նաև թուրք մտավորականության և հանրային կարծիքի մոտ հայության դեմ իրագործված Եղեռնի նկատմամբ ՝ թեկուզ կրավորական, բայց հետզհետե աճող, առողջ մոտեցումները և սեփական պատմության ամոթալի էջերի նկատմամբ գիտակցությունը:
Այսօր՝ Ցեղասպանության 97-րդ տարելիցին, փոխվել է ոչ միայն հայ նոր սերնդի մտայնությունն ու գործելակերպը, այլև տարածաշրջանն ու աշխարհը: Նոր կացությունները բնականաբար ենթադրում են համապատասխան ծրագրեր, նախատեսումներ և միջոցառումներ:
Մեծ և աննախատեսելի հավանական քաղաքական երկփեղկումների դեմ հանդիման գտնվող Թուրքիան հարևան երկրների ներքին տագնապների ու հասարակական պոռթկումների այս հարափոփոխ ժամանակաշրջանում, չարաշահելով առկա հարմար իրավիճակը և շեղելով ժողովրդական շարժումների բնականոն ընթացքը փորձում է իր գերակայությամբ տարածաշրջանային առումով ուժերի նոր հարաբերություն պարտադրել հարևաններին:
Բալկաններ ներթափանցելու իր ծրագիրը, համեմատաբար հաջող ավարտելուց հետո, Թուրքիան այժմ փորձում է նույնը կրկնել Մերձավոր Արևելքի երկրներում՝ սպառնալով հարևան երկրների պետական գերիշխանությանը և հողային ամբողջականությանը:
Թեև հայության իրավուքների դիտանկյունից, Թուրքիայի կողմից տարածաշրջանում ցանկացած սահմանային կամ հողային փոփոխություն, կարելի է դրական նախադեպի ծառայեցնել, սակայն այդ իրականության միանշանակ դրական համարելը, մնում է խիստ պայմանական՝ եթե նկատի ունենանք հայկական ճակատի հետևյալ իրավիճակը.
Սփյուռքահայ քաղաքական կուսակցությունները համառորեն շարունակում են իրենց այլամերժ, անհանդուրժող և հայության ռազմավարական նշանակությամբ հարցերի նկատմամբ անմիաբան և անհետևողական վերաբերմունքը:
- Սփյուռքահայության մեջ քաղաքական մի զգալի հատված, անհավատարիմ գտնվելով իր ծրագրային դրույթներին՝ որով խոստանում էր պայքարել և տեր կանգնել Արևմտահայ դատին, այլասերվելով, լծվել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության համար տարվող պայքարի մրցավազքին: Ազգային բնույթի լոզունգները չարաշահման ենթարկելով և գործնականում դրանք վարկաբեկելով, անիմաստ և անտեղի կերպով ՀՀ արտաքին քաղաքականությունը առավել կամ նվազ չափով առաջնորդում է դեպի արկածախնդրություն:
- Սփյուռքահայ ավանդական շրջանակների զգալի մասը, հագուրդ տալով անհատական սնապարծությանը, անտեսելով լռում է ՀՀ-ում պետականակերտման գործընթացի առաջ ծառացած բացասական երևույթների ոտնձգությունների նկատմամբ: Իրենց լռությամբ, նրանք փաստորեն, քաջալերում են այդ հոռի երևույթները՝ հրաժարվելով իրենց բարոյական, սակայն խիստ ազդեցիկ հնարավորությունից և իրավունքից:
- Հայաստանի Հանրապետությանը չի հաջողվում որդեգրել որակային պետություն կառուցելու ուղի: Իր տված հավաստիացումներին և խոստումներին հակառակ, ՀՀ-ը չի փորձում ազատագրվել վերնախավում ոչ միայն ծվարած, այլև համատարած տիրող ժանտախտի վերածված խուլիգանական տարրերից, որոնք իրենց պահվածքով և ավերիչ գործունեության հետևանքով երկիրը ներսից քայքայում, իսկ ՀՀ-ը վարկաբեկում են միջազգային հանրության մոտ, և դեռ ավելին, փչացնում են ՀՀ պատկերը սփյուռքահայ միլիոնավոր կիրթ և զարգացած երիտասարդության մոտ և լուրջ վնասներ հասցնում վերջիններիս հայրենանվեր երազանքներին և երկրի նկատմամբ հանձնառու ձգտումներին:
Սփյուռքահայ երիտասարդությունը ամոթով է հետևում հայության տաղանդի և ընդունակությունների հետ բոլորովին անհամատեղելի պետական մասշտաբով տարածված և դժբախտաբար աճող կաշառակերությունն ու քաղաքական խուլիգանությունները:
- ՀՀ-ը չի կարողանում հանդիսանալ հայության միասնության, ներուժի կազմակերպման կորիզը, նրան չի հաջողվել կառուցել օրինական պետություն: Դատական համակարգում օրինախախտումները, պետական ամենալուրջ օղակներում և նույնիսկ հայկական բանակում շարունակվող լայնածավալ և այլևս բոլորին հայտնի կոռուպցիայի երևույթները, պետական գույքի և ընդերքի համատարած թալանի նկատմամբ անհոգ և անպատասխանատու վերաբերմունքը և անտարբերությունը, օրինախախտ տարրերի բացահայտ գործունեությունը և նրանց առանց բացառության անպատժելիությունը վկայում են, որ հակառակ տրված հավաստիացումներին և խոստումներին ամեն ինչ շարունակվում է մնալ անփոփոխ:
- ՀՀ. տնտեսությունը շարունակում է մնալ փոքրաթիվ օրինախախտ վերնախավի քմահաճույքի գերին: Տնտեսությունը չի կարողանում լինել մրցակցային, չի կարողանում աճել, զարգանալ, ձախողվում են սփյուռքահայ ներդրողների ջանքերը և խաթարվում տնտեսության և արդյունաբերության զանազան ոլորտների մեջ նրանց ներգրավումը: Անհերքելի փաստ է ֆինանսական անթափանցիկությունը, եկամտային անպատժելիորեն շարունակվող կեղծ հայտարարությունները, հովանավորությամբ հափշտակվող շահութաբեր գործառույթները և հարկային ու մաքսային շրջանցումները:
- ՀՀ-ը չի կարող վերածվել Հայությունը միավորող և ներշնչող կորիզի, այնքան ժամանակ, քանի դեռ սփյուռքի հետ հարաբերությունները շարունակվում են մնալ ձևական, ոչ բովանդակային, ոչ ծրագրային, ոչ հետևողական՝ առանց մնայուն և մշտական գործող կառույցների: ՀՀ-Սփյուռք հարաբերությունները կարող են լինել արդյունավետ, երբ որ մշակվեն խորքային գիտակցությամբ և ռազմավարական հայեցողությամբ ծրագրեր, մի բան որից ըստ էության խուսափում են ՀՀ իշխանությունները:
- Անկախության քսան ամյակին, ՀՀ-ը նույնիսկ չի փորձում զսպել զանգվածային արտագաղթը: Ընդհակառակը՝ երկրին, պետականության և պետական անվտանգությանը սպառնացող արտագաղթի դեմ հրատապ միջոցներ նախաձեռնելու փոխարեն, փորձ է արվում երևութը ծածկել, անկարևոր ձևացնել և քողարկել հայկական պետությունը խորտակման եզրին հասցրած այս երևույթը:
- Եվրոպայի Հայերի Համագումարը ընդունելով իր պատասխանատվության բաժինը, Սփյուռքի և ՀՀ-ում տիրող կացության համար պատասխանատու է համարում և՛ Սփյուռքի և՛ ՀՀ բոլոր քաղաքական կազմակերպություններին, ՀՀ իշխանության և ընդդիմության բոլոր կուսակցություններին՝ հիմնական պատասխանատվությունը հասցեագրելով իշխող կուսակցություններին:
- Եվրոպայի Հայերի Համագումարը ՀՀ-ում օրինական իշխանության կայացման հիմնաքարն է համարում արդար ընտրությունների անցկացումը: Ցանկացած կողմ կամ անհատ, որ չի նպաստում այս գործընթացին, կամ իր կամքն է փորձում պարտադրել հանրությանը, ՀՀ քաղաքացիների առջև օրինական և Սփյուռքի առջև պատմական պատասխանատվություն է կրում:
Եվրոպայի Հայերի Համագումարը Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին հայտարարում է, որ Հայության և հայկական պետականության դեմ սպառնացող՝ պետականության զարգացման դեմ ծառացող այլևայլ բնութի խոչընդոտները կարելի է հաղթահարել միմիայն որակյալ պետականության կայացմամբ:
ԵՀՀ-ը վերահաստատում է իր ուխտը շարունակելու ստանձնած պատասխանատվությունը Սփյուռքի և ՀՀ. ժողովրդի, ինչպես նաև մեր պետականության և Արցախի նկատմամբ:
Եվրոպայի Հայերի Համագումարը իրեն զորակցող բոլոր կազմակերպությունների, իր բոլոր անդամների և համակիրների անունից, ՀՀ և Սփյուռքի հասարակական և քաղաքական ուժերին կրկին կոչ է անում ըմբռնել պահի լրջությունը, բոլորին մաղթելով, կամք և հետևողականություն:
Պահի գիտակցության կոչ

Հարգե՛նք մեր միլիոնավոր նահատակների հիշատակը:
Եվրոպայի Հայերի Համագումար
Շվեդիա, Ուփսալա