Դատախազությունը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների հետ կապված հետաքննություն է սկսել
Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարի ֆրանսիական սոցիոլոգիական հաստատությունները Էքզիտ–փոլեր չեն անցկացրել՝ համարելով դրանք ծախսատար և ոչ ճշգրիտ, այդ պատճառով հրապարակված նախնական արդյունքները հիմնված են «թեստային տեղամասերի» 250 բյուրոների տվյալների վրա։
Սակայն նախնական արդյունքները ժամկետից շուտ հրապարակելու համար Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ «Ֆրանս պրես» և 2 այլ գործակալությունների, 1 թերթի, 1 կայքի կասկածելով օրինախախտման համար։ Ըստ օրենքի՝ ընտրությունների նախնական արդյունքներն արգելվում է հրապարակել մինչ քվեարկության ավարտը:
Նրանց75 հազ. եվրո տուգանք է սպառնում:
Նշենք, որ ընդդիմադիր սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցել են երկրորդ փուլ, այն տեղի կունենա մայիսի 6–ին։

Նրանց 75 հազ. եվրո տուգանք է սպառնում:

7or.am