Մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը» միասնական շտաբի աշխատանքներին. պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանը
Այսօրվա ասուլիսին «Ժառանգություն» կուսակցությա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի աշխատանքներին «Ժառանգության» մասնակցությանը։ Նա ասել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ըստ ՀՀ սահմանադրության, կրում է ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվություն, և քաղաքական ուժերը պետք է պատասխանատվություն կրեն ոչ թե անձնական կարծիքի միջոցով, այլ յուրաքանչյուրն իր առաջատարի։
Շարունակելով իր խոսքը՝ բանախոսն ասել է.
–Մենք պատրաստ ենք թե՛ 8 այլ մրցակիցների առաջատարների, թե՛ 3 այն մրցակիցների առաջատարների հետ ստորագրել հենց հիմա, բայց 12 օր է մնացել քարոզարշավին, և մենք արդեն ասել ենք, որ ո՛չ ժամավաճառության խնդիր ունենք, ո՛չ ձևական մոտեցումների։ Եթե, ըստ էության, հանձնառությունը կա, մենք պատրաստ ենք, եթե ոչ, կհամագործակցենք բոլոր շտաբների հետ և կուղարկենք մեր տեղեկատվությունը բոլորին։
Լրագրողները խնդրել են պարզաբանել՝ «Ժառանգությունը» պատրաստ է ստորագրել միայն եթե ղեկավարնե՞րը ստորագրեն, թե՞ հիմա էլ պատրաստ է ստորագրել առանց որևէ նախապայմանի, Ր. Հովհաննիսյանը պատասխանել է.
–Ես առաջարկում եմ, որ ավելի հետաքրքիր թեմաներ լինեն, բայց եթե այս հարցը երկու շաբաթ դուք ամեն օր ուզում եք բարձրացնել, շահարկել, ես կարող եմ ասել, որ «Ժառանգությունն» ի սկզբանե ներկայացրել է իր տեսակետը, իր առաջարկը, և մենք որևէ մեկին նախապայման կամ վերջնագիր չենք ներկայացրել։ Մենք ասում ենք, որ եթե ուզում ենք առաջ գնալ այսպես, ստեղծել, ըստ էության, ոչ թե ձևական, այլ ժողովրդին պատասխանատու, մեր սահմանադրական պահանջներին զորակցող մի քաղաքական կառույց, մենք պատրաստ ենք, բայց ընտրություններին 12 օր է մնացել, և ես կարծում եմ, որ մեր գործընկերները, մրցակիցները հասկանում են, որ մենք մտնում ենք վճռական փուլ և բարին ենք մաղթում։ Սա միմիայն օժանդակ, զուգահեռ նախաձեռնություններ են. չեն փոխարինելու սահմանադրական պահանջներին, որոնց համապատասխան մեր գնահատականը պետք է տրվի մայիսի 7–ին։

7or.am