Որոշ լրատվամիջոցներ տեղեություն էին տարածել, թե մայիսի 20-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից առևանգել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել Մյասնիկ Մալխասյանի գործով որպես վկա դատակոչված Գագիկ Ավդալյանին։ Նրան «կեղտոտ գործարք» է առաջարկվել, որ եթե իրեն «խելոք» պահի, ապա ազատազրկման դատապարտված և արդեն 5 տարի պատիժը կրող եղբայրը միգուցե պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվի։ Ավդալյանը, սակայն, առաջարկը մերժել է հրապարակավ՝ այդ մասին հայտնելով «Ազատություն» ռադիոկայանին։ ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից պարզաբանում են, որ հիշյալ դատավարության ընթացքում Գագիկ Ավդալյանը բազմիցս հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իր վրա բազմաթիվ բռնություններ են կիրառվել։ Փաստերն ստուգելու, հայտարարություններին համապատասխան ընթացք տալու և մեղավոր անձանց ի հայտ բերելու նպատակով Ավդալյանը պատշաճ կարգով ծանուցվել և հրավիրվել է հատուկ քննչական վարչություն՝ հարցաքննության։ Նա չի ներկայացել, և հատուկ քննչական ծառայության հատկապես հատուկ գործերի քննիչը վկային բերման ենթարկելու որոշում է կայացրել։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին չի հաջողվել կատարել այդ որոշման պահանջները, քանի որ Ավդալյանը բացակայել է տնից, իսկ նրա գտնվելու վայրի մասին հարազատների հավաստիացումները իրականությանը չէին համապատասխանում։ Մայիսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, տեղեկանալով, որ Գագիկ Ավդալյանը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին հարակից տարածքում, հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն պարզվել է, որ այդ օրը նա հիշյալ գործով հրավիրված է եղել դատարան, ուստի դատակոչված վկային բաց են թողել՝ դատարանի գործունեությունը չխոչընդոտելու նպատակով, պարտավորեցնելով հաջորդ օրը առավոտյան ժամը 9։00-ին ներկայանալ ոստիկանության Մաշտոցի բաժին կամ ՀՔԾ։ Սակայն Ավդալյանն այդպես էլ չի ներկայացել։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ։
ՀՀ ոստիկանության պարզաբանումը