Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գերմանիայում
Ապրիլի 21-ին Համբուրգում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ երեկոն: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա էին տարբեր ազգությունները ներկայացնող ավելի քան 700 հյուրեր: Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԳԴՀ «Դաշինք 90/Կանանչներ» կուսակության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը: Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ թուրք հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա հայերի պատմության այս ողբերգական էջին: Ըստ բանախոսի` Հայոց Ցեղասպանության հարցը պարտադիր պետք է ներառվի թուրքական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում, ինչը թույլ կտա թուրք հասարակությանը ծանոթանալ իր պատմությանը և անկաշկանդ քննարկել այն:
Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ ալեվիտ համայնքի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Ալի Երթան Թոպրակը: Նա նշեց, որ իր ժողովուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը և դատապարտում թուրքական կառավարության` Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պրն. Թոպրակը նշեց, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք:
Ելույթներով հանդես եկան նաև ԳԴՀ ասորիների միության և ԳԴՀ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք նույնպես դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացվող պատմության վերանայման փորձերը:
Ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Միջոցառման ընթացքում «Գայանե» երգչախումբը տիկին Գ. Գրովերի գլխավորությամբ կատարեց հայկական և եվրոպական հեղինակած համարներ: Երգչախմբի կազմում են հայ, գերմանացի և թուրք կատարողներ: