Ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀԿ–ի հետ համագործակցության պայմանը
Այսօրվա ասուլիսին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ որևէ հանդիպում ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ ինքը չի ունեցել, և մամուլում շրջանառվող լուրերն անվանել է սուտ։ Անդրադառնալով «Ժառանգության» և ՀՀԿ–ի միջև պայմանավորվածության մասին շրջանառվող խոսակցություններին և այդ խոսակցությունների սկզբնաղբյուրին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է.
–Ես մի ասուլիսի ժամանակ ասացի, որ եթե բացառության կարգով մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ մենք ունենանք ազատ, արդար, հայավայել, սահմանադրական ընտրություններ, «Ժառանգությունն» իր գործընկերների հետ կկազմի մեծամասնություն, ուստի և՝ Կառավարություն. այդ դեպքում ազատ, արդար ընտրությունների բերմամբ մեծամասնություն կազմող ուժը չի բացառում ազատ, արդար ընտրությունների բերմամբ փոքրամասնական որևէ կուսակցության հետ համագործակցություն։ Եթե դուք ցանկանում եք բխեցնել այս ընդհանրական մոտեցումից ցանկացած համագործակցության հայց որևէ մեկի նկատմամբ, ինչ ուզում եք՝ կարող եք անել։
Շարունակելով իր խոսքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է.
–Սա շատ պարզ մոտեցում է, որ եթե ունենանք ազատ ընտրություններ, և լինի իմ ակնկալած 25 տոկոսի նվազագույն շեմը կամ Անահիտ Բախշյանի ցանկալի 50–ը, ինչ էլ լինի՝ ազատ, արդար ընտրությունների դեպքում մենք ասում ենք, որ մենք մաքրվում ենք և, որպես մեծամասնություն, չենք բացառում այս կամ այն փոքրամասնության հետ համագործակցությունը։
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյոք ճի՞շտ է, որ «Ժառանգությունը» պատրաստվում է ընտրական հանձնաժողովների իր տեղերը զիջել այլ քաղաքական ուժերին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ համակարգչային վրիպակի պատճառով կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել հանձնաժողովի անդամների ոչ ամբողջական ցուցակ, և 5 տասնյակից ավելի հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներին փոխարինելու են այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները պետք է որոշեն, թե ով պետք է փոխարինի «Ժառանգության» ներկայացուցիչներին.
–Դուք ասում եք՝ քննադատել ուրիշին. մենք մեզ ենք քննադատում, մենք այդ փոքր վրիպումը թույլ ենք տվել, կապ չունի՝ դա տեխնիկակա՞ն է, համակարգչայի՞ն, թե՞ այլ. մի քանի տասնյակ տեղ մենք չպետք է ունենանք հանձնաժողովի մեր անդամները, ձեզ կտեղեկացնենք, թե որտեղ են կոնկրետ այդ տեղերը։

7or.am