«Ժառանգությանն» այդքան գումար ո՞րտեղից. Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատասխանել
Վերջերս հրապարակած տվյալներով՝ «Ժառանգություն» կուսակցության՝ նախընտրական հիմնադրամ կատարած վճարումներն ու ծախսերը երկրորդն են ՀՀԿ–ի վճարումներից և ծախսերից հետո։ Այսօր լրագրողները հարցրել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ կուսակցությանն այդքան գումար ո՞րտեղից։ Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացահայտել կատարված վճարումների աղբյուրը՝ փոխարենն ասեով.
–«Ժառանգությունը» ներկայացնում է այն, ինչ ծախսել է, և մենք մինչև քարոզարշավի ավարտը լինելու ենք այն սակավաթիվ ուժերից մեկը, որ պիտի հարգի օրենքի պահանջ հանդիսացող առաստաղը և ծախսի այդ 100 մլն դրամը։
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ շրջելով մարզերում՝ տարբեր կուսակցությունների ցուցապաստառներ է տեսնում, տեսնում է դրանց քանակը և շարունակելով իր խոսքը՝ ասել է.
–Եթե «Ժառանգությունը» երկրորդն է, դա նրա համար է, որ մենք ցույց ենք տալիս մեր բոլոր ծախսերը, և դուք կիմանաք, թե որքան ենք մենք ծախսել։
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել համեմատել կուսակցությունների ներկայացրած ծախսերն ու կատարած աշխատանքները՝ տեսահոլովակների, ցուցապաստառների և այլնի քանակը։

7or.am