Լրահոս

23.04.2012 15:44


Շառլ Ազնավուր. «Երբ ես մեռնեմ, ո՞վ է փող տալու»

Շառլ Ազնավուր. «Երբ ես մեռնեմ, ո՞վ է փող տալու»

Հայազգի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել «ARTN-SHANT» հեռուստաընկերությանը և ասել, որ հայերը ձեռքները գրպանը չեն տանում։

«Ես չեմ կարող ողջ կյանքս աշխատել ու փողերը տալ: Երբ ես մեռնեմ, ո՞վ է փող տալու: Ո՞վ է տներ, դպրոցներ կառուցելու: Դա շատ դժվար է: Հայերը պետք է ամեն տարի, ամեն ամիս գումար հատկացնեն: Նրանք դա չեն անում: Նրանք ժլատ են: Ուրիշներն անում են, իսկ իրենք ուրախանում են: Դա սխալ է: Մենք պետք է աշխատենք հայերի ու Հայաստանի համար»,-ասել է Ազնավուրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը