Լրահոս

23.04.2012 16:12


ՀԱԿ թեկնածու. «Տիգրան Սարգսյանն այդպես էլ՝ կրծքերն իր ձեռքում, վերադարձավ Երևան»

ՀԱԿ թեկնածու. «Տիգրան Սարգսյանն այդպես էլ՝ կրծքերն իր ձեռքում, վերադարձավ Երևան»

Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ՀԱԿ թեկնածու Սպարտակ Ջիվանյանը հիշեցրել է մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեմքով դեպի գյուղը շրջվելու հայտարարությունը և նկատել.

«Եկավ, սաղին խաբեց, սաղ ընկան բանկերի դուռը, չկարողացան այդ տոկոսները փակել: Մի հատ էլ սկսեց ՀՀԿ-ի տոմսեր բաժանելու շրջագայությունը գյուղերում: Այդ ժամանակ ի՜նչ հանճարեղ միտք արտահայտեց՝ կովերին կթելուց առաջ պետք է լվալ կրծքերը: Միա՛կ հանճարեղ բանը, որ ասել էր վերջին 4-5 տարում: Ու այդպես էլ՝ կրծքերն իր ձեռքում, վերադարձավ Երևան»։

Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 22–ին՝ Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Տիգրան Սարգսյանը հորդորել էր կով կթելիս հետևել հիգիենայի կանոններին։

«Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,-հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը