Լրահոս

23.04.2012 16:22


Ցմահ դատապարտյալ է մահացել

Ցմահ դատապարտյալ է մահացել

ԱՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 1951թ. ծնված Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին, ժամը 11:45-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բշժկական կենտրոն: Ժամը 14:00-ի սահմաներում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռ. Մանուկյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:

Ռ. Մանուկյանը 31.03.2006թ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով ( երկու կամ ավելի անձանց սպանություն):

Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը