ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ նոր անցակատ է տեղակայվել Սանասար (Քաշաթաղի շրջան)-Խնձորեսկ ճանապարհահատվածում: Քաշաթաղի շրջանում սա երկրորդ անցակետն է, իսկ մյուսը գտնվում է Շահումյանի շրջանում:
Ըստ նույն աղբյուրի` կառավարության 2012թ. մարտի 28-ի թիվ 174 որոշման համաձայն՝ Սանասար-Խնձորեսկ ճանապարհահատվածով ԼՂՀ տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծող կամ արտահանող անձինք պարտավոր են հաշվառվել հսկիչ անցակետում եւ պաշտոնատար անձանց ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր:
ՀՀ և ԼՂՀ սահմանին նոր անցակետ է տեղակայվել