Իսրայելի արտգործնախարարն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է Իրանի հետ կապված խնդիրները
Այսօր Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու պետությունների հարաբերությունները, միջազգային և տարածաշրջանային քաղաքականությունը։ Լիբերմանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակն ու դրանց շարունակական զարգացումը։ Իսրայելցի պաշտոնյան նշել է Ադրբեջանի և Իսրայելի միջև զարգացող տնտեսական հարաբերությունները՝ երկու երկրների ապրանքաշրջանառությունն այս տարի հասել է 4 մլրդ դոլարի։
Հայտնի է նաև, որ Լիբերմանը Ալիևի հետ քննարկել է Իրանի հետ կապված խնդիրները։