Լրահոս

23.04.2012 16:34


Միացել են Մաշտոցի պուրակի ապամոնտաժողների խմբին

Միացել են Մաշտոցի պուրակի ապամոնտաժողների խմբին

ՀՀ ոստիկանապետ պարոն

 Վլադիմիր Գասպարյանին

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող  յոթ խմբերին ապրիլի 23-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

Արմին Արթուր – հայագետ

Ավետիսյան Ժոզեֆ – պատմաբան 

Բրուտյան Նունե

Խառատյան Հրանուշ – ազգագրագետ

Հայրապետյան Հասմիկ – գենետիկ

Միդյան Սուսաննա – բիոլոգ-գենետիկ

Չուգասզյան Գարեգին – սիստեմային վերլուժող

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

 Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը