Լրահոս

23.04.2012 17:04


Թուրքիան արգելել է Իսրայելին՝ մասնակցելու ՆԱՏՕ–ի գագաթաժողովին

Թուրքիան արգելել է Իսրայելին՝ մասնակցելու ՆԱՏՕ–ի գագաթաժողովին

Թուրքիան արգելափակել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը ՆԱՏՕ–ի գագաթաժողովին, որը պետք է կայանա մայիսի 20–ին և 21–ին Չիկագոյում։ Անկարան մերժել է ալյանսի անդամ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ–ի խնդրանքներն ու հորդորները՝ հանելու վետոն և թույլատրելու Իսրայելին մասնակցել միջոցառմանը։ Թուրքերը պահանջում են, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի «Խաղաղության նավատորմը» գրոհելու և Թուրքիայի քաղաքացիներին սպանելու համար։

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ՆԱՏՕ–ի անդամ այն պետությունների ղեկավարներին, ովքեր պահանջում են Թուրքիայից չխոչընդոտել Իսրայելի մասնակցությունը։ Դավութօղլուի խոսքերով՝ այդ պետությունները պետք է խորհուրդ տան Իսրայելին ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել սպանվածների ընտանիքներին։

Մինչ այդ Ֆրանսիան, ԱՄՆ–ը և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը մեղադրել էին Անկարային ալյանսի արժեքները ոտնահարելու, ալյանսի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացումը խոչընդոտելու համար։ Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ–ի և Իսրայելի համագործակցությունը «Միջերկրածովյան երկխոսություն» ծրագրի շրջանակներում։

Թուրքիան, ի տարբերություն Իսրայելի, ՆԱՏՕ–ի լիիրավ անդամ է։ Միաժամանակ ԱՄՆ–ը Մերձավոր Արևելքում իր գլխավոր գործընկեր է համարում հենց Իսրայելին։ Իսրայելի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները շարունակում են գերլարված մնալ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը