Լրահոս

23.04.2012 17:43


Հանձնաժողովը մերժեց ՀԱԿ անդամի դիմումը

Հանձնաժողովը մերժեց ՀԱԿ անդամի դիմումը

Այսօր` ապրիլի 23-ին, ժամը 16:00-ին թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պ. Հովակիմյանի կողմից 20.04.2012 թ. ներկայացված դիմումը, համաձայն որի թեկնածու Սամվել Ֆարմանյանի կողմից թույլ են տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտում:

Հանձնաժողովը մերժեց դիմումը, քանի որ դիմումատուն չէր տարբերակել համապետական և ոչ համապետական ընտրակարգերի վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված մասնավորեցումները:

Այս խորագրի վերջին նյութերը