Երբ 2008–ին Սերժ Սարգսյանը հայտնվեց Բաղրամյան 26–ում, հայտարարվեց, թե Հայաստանն անցնում է «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության։ Շատ չանցած պարզ դարձավ, որ «նախաձեռնողականություն» կոչվածը ՀՀ շահերի հաշվին արտաքին ուժերի բոլոր պահանջներին «Այո՛» ասելն է, իսկ ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայությանը՝ «Ո՛չ»։
Երեք տարի առաջ, ապրիլի 22–ի լույս 23–ի գիշերը Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից համատեղ հայտարարություն տարածվեց, որով ընթացք տրվեց «ֆուտբոլային» կոչված դիվանագիտությանը։ Մեծ Եղեռնի տարելիցի նախօրյակին, գիշերով հրապարակված այդ փաստաթուղթն ակնհայտորեն բխում էր Թուրքիայի շահերից և ոչինչ չէր տալիս մեզ, բայց քանի որ ՀՀ իշխանությունները «նախաձեռնողական» էին դարձել, ուստի՝ ապրիլի 24–ից մեկ օր առաջ այդպիսի տհաճ անակնկալ մատուցվեց հայ ժողովրդին։
Սերժ Սարգսյանի թիմը հայտարարում էր, որ «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով ողջամիտ ժամկետում.
Ա. Բացվելու է հայ–թուրքական սահմանը,
Բ. Հաստատվելու են հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ։
Սերժ Սարգսյանը նույնիսկ հայտարարեց, թե ինքը կմեկնի Թուրքիա ֆուտբոլ նայելու՝ եթե ունենանք բաց սահմաններ կամ լինենք բացման նախաշեմին։ Նախագահը մեկնեց ֆուտբոլ նայելու, բայց ո՛չ սահմանն էր բաց, ո՛չ էլ դրա նախաշեմին էինք։
ժամանակը ցույց տվեց, որ պաշտոնական Երևանը ոչ մի հարց էլ չլուծեց իր համար, իսկ փոխարենը թուրքերի ձեռքը տվեց մի փաստաթուղթ, որով Հայոց ցեղասպանության հարցը վերածվեց միջպետական վեճի և առևտրի առարկայի, իսկ Թուրքիան, օգտվելով ՀՀ նախագահի կոպիտ սխալից, լեգիտիմ հնարավորություն ստացավ ներգրավվել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի մեջ։
Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ն հայ–թուրքական «մերձեցումից» հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց և դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից՝ նախաձեռնելով «Ո՛չ»–ի շարժում, որին միացան մի շարք կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքագետներ և երկրի ապագայով մտահոգ հազարավոր մարդիկ։
«Ո՛չ»–ի շարժման կողմնակիցները կանխատեսել էին այն ֆիասկոն, որը սպասվում էր հայկական դիվանագիտությանը և խորհուրդ էին տալիս դիլետանտ քայլեր չանել, սակայն Սարգսյանը, ոգևորված լինելով միջազգային արձագանքներից, ընդառաջ չգնաց այդ կոչերին և արեց այն, ինչը ձեռնտու էր Թուրքիային, ԱՄՆ–ին, ԵՄ–ին ու մյուսներին, բայց ոչ Հայաստանին, հայաստանցուն ու հայությանը։
Տեղին է հիշեցնելը, որ «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում նախագահ Սարգսյանը, հարցազրույց տալով սիրիական «Ալ վաթան» թերթին, հայտարարեց, թե ինքը պատրաստ է զիջել ԼՂՀ–ն շրջապատող անվտանգության գոտին, եթե Ադրբեջանն ընդունի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Փա՛ռք Աստծո, որ Ալիևն այդքան ագահ, իսկ Էրդողանն այդքան հիմար գտնվեցին ու չբավարարեցին «նախաձեռնող» մեր նախագահի «պահանջները», այլապես մեր երկրի անվտանգությունը լրջագույն փորձության կենթարկվեր։
Սարգսյանը, փաստորեն, պատրաստ էր հանձնել տարածքները, բայց թուրքերն ու ադրբեջանցիները չվերցրեցին։ Այդ հիմա է, որ նախընտրական փուլում ՀՀԿ–ի վերնախավում «հայրենասիրության» տենդով են վարակվել ու քարոզչական տեսահոլովակներում Հայաստանի քարտեզը պատկերում են ԼՂՀ–ի ամբողջական տարածքի հետ միասին։ Դե այդպես էլ պետք է լիներ. վերջին հանգրվանը միշտ էլ «հայրենասիրությունն» է լինում։
Ուշագրավն այն է, որ միայնակ քարոզչություն տանող Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի անդրադառնում հայ–թուրքական գործընթացին, այնինչ դա ՀՀ անվտանգությանն առնչվող ամենագլխավոր խնդիրներից է։ Բայց դե նրան էլ կարելի է հասկանալ. մարդը բոլոր առումներով պարտություն է կրել, ի՞նչ պետք է ասի։
Նկատենք, որ այս ընտրություններին մասնակից ուժերից միայն ՀՅԴ–ն է հստակ հայտարարում, որ ամեն ինչ անելու է՝ հետ կանչելու համար ՀՀ ստորագրությունը հայ–թուրքական արձանագրություններից։
Վարդան Օսկանյանին իր շարքերն ընդունելով ԲՀԿ–ն առնվազն տարանջատվեց «ֆուտբոլից», բայց դեռ չի հայտարարել, թե կողմ է ՀՀ ստորագրությունն արձանագրություններից հետ վերցնելուն։
Տիտղոսային ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, մեծ հաշվով, կողմ է արտահայտվում «ֆուտբոլային» դիվանագիտությանը, սակայն ունի մեկ վերապահում. հայ և թուրք պատմաբանների մասնակցությամբ հանձնաժողովի կազմավորմանը ՀԱԿ առաջնորդը դեմ է։ Մնացած առումներով նա Սերժ Սարգսյանի քայլերը «նախաձեռնողականության» շրջանակներում ճիշտ է գնահատել ու գնահատում։
ԱԺ ընտրություններին մասնակցող մյուս ուժերը, ըստ էության, չեն արտահայտվել այս թեմայով։ «Ժառանգության» առաջնորդը, էժանագին հնարքներ բանեցնելով, որքան էլ իր արծվենի հայացքով նայի Արարատին ու զոռնա–դհոլի տակ պարի՝ միևնույն է կուսակցության ցուցակում «ֆուտբոլի» մոլի ջատագովներ ընդգրկելով ցույց տվեց, որ Արևմտյան Հայաստանը պահանջելուց մինչև Երևանը Բաքվի մշակութային կենտրոն դարձնելն իր համար «մի զրոյի» հաշիվ է։ Նախագահականից եթե մի քիչ շատ սեղմած լինեին, ապա, ամենայն հավանականությամբ, Րաֆֆին իր ցուցակ կվերցներ նաև Գեորգի Վանյանին։ Ասել է թե՝ հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ «Ժառանգությունը» Րաֆֆիի հանգույն մոտեցում ունի և այդ կուսակցությունում էլ, ինչպես Սերժ Սարգսյանի շրջապատում, «հայրենասիրությամբ» զբաղվում են վերջին հանգրվանի շրջանակներում։
Րաֆֆին փորձում է «հայրենասիրական» բիզնեսով զբաղվել, բայց մայիսի 6–ին կհամոզվի, որ այդ «տրյուկները» Հայաստանում չեն անցնում։ «Ժառանգությանը» սպասվում է այն, ինչ տեղի ունեցավ Րաֆֆիի հետ 2007–ին Թալինի մեծամասնական ընտրատարածքում, երբ դեռևս հաղթանդամ ու բեղավոր Հովհաննիսյանը հավաքեց մի քանի հարյուր ձայն։
. . .
Ամփոփենք։ Հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը ամբողջությամբ տապալվել է։ «Նախաձեռնողականությունը» սնանկ դուրս եկավ։ Դաշնակցությունը միակ ուժն է, որը առանց երկիմաստության դեմ է արտահայտվում «ֆուտբոլին» և խոստանում է ամեն ինչ անել՝ հետ կանչելու համար Հայաստանի ստորագրությունը հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից։ Մնացած քաղաքական ուժերը կա՛մ պետք է կողմնորոշվեն այս հարցում, կա՛մ արդեն կողմնորոշվել են «ֆուտբոլի» օգտին։
«Նախաձեռնողականության» սնանկությունը

Կարեն Հակոբջանյան