«Հրահրել են քաշքշոց, աղմկելով՝ սադրիչ հայտարարություններ տեղացել». Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը
Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում քարոզարշավ անցկացնելու ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել Վլադիմիր Կարապետյանի քարոզարշավը: ՀՀԿ և Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հրահրել են քաշքշոց, աղմկելով և սադրիչ հայտարարություններ տեղացել Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուի թիմակիցների հասցեին: Միջադեպի վտանգավոր զարգացումը հնարավոր եղավ կանխել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, ինչի շնորհիվ ՀՀԿ ներկայացուցիչները չկարողացան ձախողել Վ. Կարապետյանի հանդիպումը:
Օրինակելի և քաղաքակիրթ ընտրապայքարի մասին դատարկ հայտարարություններ անող Ս. Ֆարմանյանի կողմից տեղի ունեցած քաշքշուկի և քարոզարշավը խոչընդոտելու մասին արձագանքի բացակայությունը վկայում է, որ միջադեպը ուղղորդված էր ՀՀԿ կուսակցության և նրա թեկնածուի կողմից»:
«Հրահրել են քաշքշոց, աղմկելով՝ սադրիչ հայտարարություններ տեղացել». Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը
Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում քարոզարշավ անցկացնելու ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել Վլադիմիր Կարապետյանի քարոզարշավը:
ՀՀԿ և Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հրահրել են քաշքշոց, աղմկելով և սադրիչ հայտարարություններ տեղացել Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուի թիմակիցների հասցեին: Միջադեպի վտանգավոր զարգացումը հնարավոր եղավ կանխել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, ինչի շնորհիվ ՀՀԿ ներկայացուցիչները չկարողացան ձախողել Վ. Կարապետյանի հանդիպումը: