Լրահոս

24.04.2012 11:27


ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակին

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդ է այցելել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Սերժ Սարգսյանին ուղեկցել են առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, պատգամավորներ և այլք:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տերունական աղոթք է կարդացել:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ այսօրվա դասը մեկն է՝ պետք է հիշենք ու պարտավորվենք նվիրված լինել մեր հայրենիքին։

–Պարտավոր ենք մեր հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանությունը նորմալ մակարդակով կազմակերպել,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը