Լրահոս

24.04.2012 11:52


Ախալցխայի ուսուցիչներին չեն թույլատրել մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին

Ախալցխայի ուսուցիչներին չեն թույլատրել մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին

«Ասպարեզի» փոխանցմամբ՝ Ախալցխայի «Ռեսուրս» կենտրոն են հրավրվել Ախալցխայի հայկական բոլոր գյուղերի ու քաղաքի դպրոցների տնօրենները և խստիվ զգուշացվել, որ դասերի հաշվին ապրիլ 24–ին նվիրված գործողություններ տեղի չունենան:

Մի քանի օր առաջ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցի մի քանի ուսուցչուհիներ՝ տնօրինության համաձայնությամբ, խնդրել էին Ախալցխայի քաղաքապետարանին, որ մասնակցեն քաղաքում կազմակերպվելիք Հայոց ցեղասպանությանը նվիրված սգո արարողությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը