Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտտեն ապրիլի 23-ին Նիդեռլանդների թագուհի Բեաթրիքսին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Կառավարության հրաժարականի պատճառ է դարձել խորհրդարանական կոալիցիայի տապալումը: Կոալիցիոն կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ աջ ծայրահեղական «Ազատություն» կուսակցության ղեկավար Գեերտ Վիլդերսի հետ:
Ավելի վաղ Ռուտտեն արդեն հայտարարել էր, որ բանակցությունները ծայրահեղականների հետ փակուղի են մտել, և կառավարության հրաժարականը սպասելի էր:
Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի ծախսերի կրճատման ծրագրի շուրջ. Վիլդերսի կուսակցությունը հրաժարվել է ընդունել խնայողության միջոցները, որոնք ենթադրում էին ծախսերի կրճատում տարեկան 14-16 մլրդ եվրոյով:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հոլանդիայում կանցկացվեն սեպտեմբեր-հոկտեմբերին: Մինչ նոր կառավարության ձևավորումը, թագուհին է Ռուտտեին և նախարարներին խնդրել շարունակել իրենց աշխատանքը:
Հոլանդիայի վարչապետը հրաժարական է տվել