Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելում հայտարարել է, թե հունգարական նավթագազային MOL ընկերությունը դուրս է գալիս Nabucco գազամուղային նախագծից։ Ըստ Օրբանի՝ դժվարություններ են առաջանում նախագիծը իրականացնելու հարցում, այդ պատճառով էլ MOL-ը դուրս է գալիս դրանից:
Ընկերության հայտարարության համաձայն` բազմաթիվ անորոշություններ կան Nabucco նախագծի շուրջը, որոնք դժվար է անտեսել, մասնավորապես` գազամուղի արժեքն անընդհատ աճում է:
Nabucco-ի մրցակից է համարվում Հարավային հոսք գազամուղը, որով Ռուսաստանն առանց միջնորդների գազ պետք է մատակարարի Բալկաններ ու Հարավային Եվրոպա:
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում Հարավային հոսք ծրագրի իրականացման հարցում, որը նույնպես պետք է անցնի Հունգարիայով: Նրա խոսքով` Հունգարիայի համար գոյություն ունեն պարզ տնտեսական պատճառներ ռուսական նախագծին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Nabucco գազամուղով Կասպից ծովից ադրբեջանական և թուրքմենական գազը պետք է Թուրքիայով, Բուլղարիայով, Ռումինիայով, Հունգարիայով և Ավստրիայով տեղափոխվի Եվրոպա:
Հունգարիան դուրս է գալիս Nabucco–ից