«Ժառանգության»–ը հատկացված տեղերում զանգվածաբար նշանակվում են իշխանական կողմնորոշում ունեցող մարդիկ
«Հայկական ժամանակը» գրում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցությանը հատկացված տեղերում զանգվածաբար նշանակվում են իշխանական կողմնորոշում ունեցող մարդիկ։ Մասնավորապես, 7-րդ ընտրատարածքի մի շարք ՏԸՀ-ների «Ժառանգության» տեղերում նշանակվել են ՀՀԿ շտաբների ներկայացուցիչներ. Աջափնյակի Սիլիկյան թաղամասն ընդգրկող թիվ 7/32 տեղամասային ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Ավետիք Խաչիկի Բարսեղյանն է, թիվ 7/33 ՏԸՀ-ում՝ Գարեգին Գվիդոնի Գալստյանը, իսկ թիվ 7/34 ՏԸՀ-ում՝ Ռոլանդ Անդրանիկի Ավետիսյանը։ Նշված անձինք Սիլիկյանում ՀՀԿ շտաբի ակտիվիստներ են. վերջին երկուսն աշխատում են Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում (թաղապետարանում):