Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում, Անգլիայում, Հնդկաստանում և ԱՄՆ–ում
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներն են տեղի ունեցել Ֆրանսիայիհարյուրավորբնակավայրերում։
Հիշատակի միջոցառումներ են ընթանում Փարիզում, Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Տուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում և Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական և հոգևոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ է կազմակերպվել Լոնդոնում, որի մասնակիցները երկրի իշխանություններից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԿալկաթայիՍուրբ Նազարեթ Մայր եկեղեցում էլ ոգեկոչել են մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Ամերիկայի հայ համայնքն էլ Սպիտակ տան առջև բողոքի գործողություն է իրականցրել և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ արել կատարել խոստումն ու 1915թ. Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը որակել ցեղասպանություն:
Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում, Անգլիայում, Հնդկաստանում և ԱՄՆ–ում
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներն են տեղի ունեցել Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում։
Հիշատակի միջոցառումներ են ընթանում Փարիզում, Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Տուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում և Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական և հոգևոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ է կազմակերպվել Լոնդոնում, որի մասնակիցները երկրի իշխանություններից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում էլ ոգեկոչել են մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

7or.am