Լրահոս

24.04.2012 13:20


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 
Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են և իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության հաղթանակի: 

Մենք այսօր միավորվում ենք, որպեսզի ասենք` հայն այլևս ուժեղ է ու պաշտպանված և կանի ամեն ինչ, որպեսզի նման հրեշագործություններն էլ երբեք չկրկնվեն: Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սև բիծը և սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի:

Այս խորագրի վերջին նյութերը