Կանադայի վարչապետ Սթեֆեն Հարփերի ուղերձը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր մենք հիշում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում պատահածի հետևանքով բազում կյանքերի սարսափելի կորուստը և հայ ժողովրդի ապրած տառապանքը: Կանադայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են բանաձև, որով այս դեպքերը ճանաչվել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Սա այն օրն է, երբ մենք պետք է գիտակցենք ոչ միայն չթողնել մեղքերը հեռավոր անցյալում, այլև ուղղորդենք մեզ դեպի ավելի լավ ապագա: Այն մեզ բոլորիս հիշեցնում է, թե ինչու մենք պետք է հավատարիմ մնանք այն համոզմունքին, որ այսօրվա աշխարհն այն աշխարհն է, որտեղ հարգանքը մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների նկատմամբ գերիշխում է: Այսօր ծագումով հայ և թուրք կանադացիներն ապրում են միասին` կիսելով հանդուրժողականության և հրապարակայնության մեր արժեքները: Մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման ուղիներ փնտրելու ջանքերին, որոնց մեջ են մտնում սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և 1915թ. իրադարձությունների վերաբերյալ երկխոսությունների իրականացումը: Հիշատակի այս օրը մենք խրախուսում ենք երկու կողմերին, որոնք ձգտում են հանգել ընդհանուր եզրակացության և փոխըմբռման` ազնվությամբ և բարի կամքի ոգով: Մենք միանում ենք այսօր ձեզ` հիշելու անցյալը և կիսում ապագայի հույսը` հիմնված խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա։