Այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև մի շարք օտարերկրյա դեսպաններ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո լրագրողներին ասել է, որ այսօր ամբողջ աշխարհը պետք է հիշի, թե ինչ է եղել Թուրքիայում 1915 թվականին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, ով ասել է, որ եթե Թուրքիան ուզում է դառնալ Եվրամիության անդամ, ապա պետք է առերեսվի իր անցյալի հետ, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արել է Գերմանիան։
Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էլ նշել է, որ ցեղասպանության ընդունումն անխուսափելի է, և եթե մարդկությունն ուզում է իրեն պահպանել, ապա պետք է ամեն ինչ անի, որ ոճրագործությունն ընդունվի իրավաբանորեն։
Դեսպանները Ծիծեռնակաբերդում

7or.am