Լրահոս

24.04.2012 17:32


Օբաման հայ համայնքին ուղղված ուղերձում կրկին չարտասանեց «ցեղասպանություն» բառը

Օբաման հայ համայնքին ուղղված ուղերձում կրկին չարտասանեց «ցեղասպանություն» բառը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը:

«Ես բազմիցս եմ իմ դիրքորոշումը հայտնել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ: Իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի լիարժեք ու բացահայտ ընդունումը բխում է մեր շահերից: Մենք չենք կարող առաջ շարժվել՝ հաշվի չնստելով անցյալի փաստերի հետ: Մենք ողջունում ենք այն հայերին ու թուրքերին, որոնք արդեն բռնել են այդ ճանապարհը, և հուսով ենք, որ նրանց թիվը գնալով կավելանա, և նրանք կանեն այդ քայլը իրենց կառավարությունների և իմ աջակցությամբ»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը