Լրահոս

25.04.2012 08:34


ԵՊՀ–ում տեղի կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին Ֆիլմի(1918թ.) ցուցադրությունը

Ողջույն, սիրով ձեզ տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 25-ին ժամը 14:30-ին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում տեղի է ունենալու ցեղասպանության վերաբերյալ ԱՌԱՋԻՆ Ֆիլմի ցուցադրությունը («Հոշոտված Հայաստան»), որում անձամբ նկարահանվել է  Հայոց ցեղասպանության ականատես աղջնակը: Ֆիլմը նկարահանվել է 1918 թվականին, ունեցել է 80 րոպե տևողություն, սակայն նրանից այսօր մեզ է հասել միայն 18 րոպեն: Դրանից բացի միջոցառման ընթացքում լինելու է նաև դասախոսություն, որը վարելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Հասցե` ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք (Սև շենք): 

Այս խորագրի վերջին նյութերը