Լրահոս

25.04.2012 09:50


Չեմպիոնների լիգա. «Չելսին» եզրափակչում է

Չեմպիոնների լիգա. «Չելսին» եզրափակչում է

Լոնդոնի «Չելսին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ անցկացրած երկու խաղերի արդյունքով դուրս է եկել առաջնության եզրափակիչ։ Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խաղի ընթացքում «Չելսին» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակ էր տարել կատալոնացիների նկատմամբ։ Պատասխան խաղն ավարտվել է 2։2 հաշվով, և 3։2 արդյունքով «Չելսին» եզրափակիչում է։

Խաղը շատ լարված է ստացվել։ Ողջ խաղի ընթացքում գրոհել է «Բարսելոնան»։ Առաջին խաղակեսում Բարսելոնան երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Չելսիի» դարպասը՝ 35–րդ րոպեին՝ Բուսկեթսը, 43–րդին՝ Ինյեստան։ Դրան գումարած, «Չելսիի» ավագ Ջոն Տերրին 37–րդ րոպեին հեռացվել է խաղադաշտից, և «Չելսին» մնացել է 10 խաղացողով։ Չնայած դրան, առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Ռամիրեսը կարողացել է գրավել «Բարսելոնայի» դարպասը։ Թիմերն ընդմիջման են գնացել 2։1 հաշվով։

Երկրորդ խաղակեսն էլ ավելի լարված է ընթացել։ Սակայն Մեսսին չի կարողացել իրացնել 11–մետրանոց հարվածը, «Բարսելոնայի» խփած երրորդ գնդակն էլ եղել է մրցավարի սուլիչից հետո։ Իսկ փոխարինման դուրս եկած Թորեսը ավելացված ժամանակում հաջողությամբ ավարտել է հակագրոհը՝ «Չելսիին» մղելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Այս խորագրի վերջին նյութերը