Տնտեսական

25.04.2012 10:03


Վարչապետը ձեռքը սեղանին է խփել

Վարչապետը ձեռքը սեղանին է խփել

«Երկիրի» փոխանցմամբ՝ ասում են՝ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ խիստ բարկացել է, «ձեռքն էլ սեղանին խփել», բայց ոչ այն պատճառով, որ չի լուծվում Քաջարան գյուղի հարցը, այլ որ չի կիրառվում մոտ երկու ամիս առաջ ընդունված կառավարության որոշումը, համաձայն որի գազալցակայաններում հին լիցքավորող սարքերը պետք է փոխարինվեն նոր դիսպենսորներով: Թերթի տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանը ցանկացել է հարցն անձամբ կարգավորել և տույժի ենթարկել գազալցակայաններին, բայց կրքերը հանդարտեցրել են «վերևներից»: Քանի որ գազալցակայանների զգալի մասը պատկանում է ոչ պատահական մարդկանց, նրան հորդորել են սպասել մինչև ընտրությունների ավարտը, հետո նոր գործի անցնել, իսկ նոր դիսպենսորների ներկրման գործում ներգրավված է և շահագրգռվածություն ունի նրա հարազատ եղբայրը` Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը