ԵՊԼՀ ուսանողները Սուրեն Զոլյանի գլխավորությամբ երթով այցելել են Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները,աշխատակիցները և դասախոսները Սուրեն Զոլյանի գլխավորությամբ երթով շարժվեց Ծիծեռնակաբերդ`հարգանքի տուրք մատուցելու 1915թ. զոհերի հիշատակին:
Բրյուսովցիները չէին գնացել իրենց նպատակներն առաջ տանելու,այլ իրենց խորը հարգանքը ցուցաբերելու Մեծ Եղեռնին զոհ գնացած հայերին:«Մենք չենք եկել շահարկելու մեր նպատակները կամ ցանկությունները,, ուղղակի այս քայլով նաև ուզում էինք ասել,որ հենց մենք ենք այն երիտասարդությունը ,որը հիշելու և պայքարելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման համար»,-նշեց ԵՊԼՀ-ի ուսանողուհիներից մեկը:
Երթի ընթացքում շատերը մոտենում էին Սուրեն Զոլյանին և ուսանողներին և հաջողություն մաղթում վերջիններիս հասնելու իրենց նպատակին`բարձր գնահատակ տալով ուսանողների այս նախաձեռնությանը: