Լրահոս

25.04.2012 10:18


Տիգրան Սարգսյանն ուզում է հայկական արբանյակ արձակել տիեզերք

Տիգրան Սարգսյանն ուզում է հայկական արբանյակ արձակել տիեզերք

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» պետական դաշնային ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Սկորոբոգատովին և նույն հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սերեդինին: Հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, քննարկվել են տիեզերքի բնագավառում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: 
Մասնավորապես, զրուցակիները խոսել են կապի ոլորտում գործելու նպատակով հայկական կոմերցիոն արբանյակի հնարավոր արձակման հետ կապված հարցերի մասին: Այս առումով կողմերը նշել են, որ պատրաստ են ձեռնարկել տվյալ ծրագիրը գործնականում կյանքի կոչելու համար անհրաժեշտ միջոցներ: Որպես տվյալ ուղղությամբ կատարվելիք առաջին քայլ՝ նշվել է Էլեկտրակապի միջազգային միությունում գրանցման սահմանված գործընթացն սկսելու անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը