Սիրիայի իշխանությունները զրահատեխնիկան դուրս չեն բերել բնակավայրերից, դրանով իսկ խախտելով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրի դրույթները։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Անանի ներկայացուցչին։
Այն մասին, որ զրահատեխնիկան դուրս չի բերվել բնակավայրերից, վկայում են արբանյակներից արված լուսանկարները։ Անանի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ չնայած հրադադարի մասին հայտարարությանը՝ սիրիացի զինվորները կրակում են խաղաղ բնակիչների վրա։
Հայտնի է նաև, որ Քոֆի Անանը երեկ տեղի ունեցած ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ մտահոգություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների՝ շարունակվող բռնությունների առիթով։ Քոֆի Անանը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում «ամբողջովին հակասում է միջազգային հանրության կամքին»։
Սիրիայի ընդդիմության ակտիվիստների պնդմամբ՝ երկուշաբթի օրը Համա քաղաքում սպանվել է 70 մարդ։ Անանն ասել է, որ եթե այդ տեղեկությունները հաստատվեն, «դա անընդունելի է և պետք է արժանանա դատապարտման»։
Սիրիայի իշխանությունները նաև հայտարարել են, որ երկիր չեն թողնի «Դեմոկրատական Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ պետությունների քաղաքացիներին, որոնք գործուղվում են դիտորդական առաքելություն կատարելու համար։
Սիրիան չի կատարում «Անանի ծրագրի» դրույթները