Լրահոս

25.04.2012 11:58


Ով ինչպես է ընտրում

Ով ինչպես է ընտրում

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով ընթացող քարոզարշավի առանձնահատկություններին, հոգեբան Սամվել Խուդոյանը նշել է, թե ընտրությունների ընթացքում ժողովուրդը վերածվում է ընտրազանգվածի, որին կարելի է դասակարգել հուզական, ինտելեկտուալ ու ոչ ինտելեկտուալ խմբերի: «Հուզական խումբն ավելի շատ հիմնվում է գրավիչ խոսքի վրա, ինտելեկտուալ խումբը վերլուծում է, թե ինչի համար է ընտրում, ոչ ինտելեկտուալ խումբն էլ ընտրության է գնում գովազդի ազդեցությամբ։ Բացի դա՝ ով փող տա, նրան կընտրեն»,–ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը