Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:
Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ են դրել հուշարձանի մոտ: Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ խաչ եկեղեցիների հոգևոր հայրերը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ են մատուցել:
Հարյուրավոր ներկաների առջև ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նա մասնավորապես շեշտել է, որ ցեղասպանության ժխտողականությունն ապագա չունի, ինչպես և վաղեմության ժամկետ, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն: Բարձր գնահատելով հիշատակի այս օրը Հայաստանի դեսպանության շուրջ միասնաբար նշելու ավանդույթը` նա ընդգծել է, որ հայրենի պետականության շուրջը ողջ ազգի համախմբվածությունը լավագույն երաշխիքն է համազգային խնդիրների լուծման, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար: