Լրահոս

25.04.2012 12:30


Դավիթ Հակոբյան. «2012թ. խորհրդարանական ընտրությունները 2013–ի նախագահական ընտրությունների գլխավոր փորձն են»

Դավիթ Հակոբյան. «2012թ. խորհրդարանական ընտրությունները 2013–ի նախագահական ընտրությունների գլխավոր փորձն են»

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները 2013–ի նախագահական ընտրությունների գլխավոր փորձն են։

–Այս ընտրություններով է որոշվելու, թե ով ինչ գաղափարական կարողություններ և ուժ ունի,–ասել է Դ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ այժմ ոչ թե պատգամավորական ողորմելի մանդատի կամ նախագահական աթոռի համար մղվող պայքար է, այլ հայկական քաղաքակրթության գոյատևման հարցն է դրված:

ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանի (Պիվի Հակոբ) և իր մյուս մրցակիցների մասին խոսելիս էլ հայտարարել է, թե նրանք հասարակության կողմից ընդունված չեն, ու չի կարծում, թե Իջևանի ընտրազանգվածը կվաճառվի:

–41-րդ մանդատն ԱԺ-ում կլինի մարքսիստական,-ասել է նա,–Դավթի կողմից կվերցվի քառասունմեկերորդ մանդատը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը