Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ սոցիոլոգիական հարցումներին չի հավատում, քանի որ ահաբեկված ժողովրդի պայմաններում սոցհարցում չի կարող անցկացվել։ Նա նաև հայտարարել է, որ իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ բացահայտ շանտաժ է եղել ՀՀԿ-ի կողմից:
–Վանաձորում մեր հանդիպման ժամանակ ՀՀԿ-ի 15-20 մեքենաները՝ իրենց դրոշներով, դեֆիլե արեցին, և շատերը, ովքեր եկել էին մեր հանդիպմանը, չհամարձակվեցին դահլիճ մտնել,-ասել է նա:
Իսկ ժողովրդից անձնագրային տվյալները վերցնելը նա համարում է պարզապես հոգեբանական ճնշում:
ՀՀԿ–ն շանտաժի՞ է ենթարկել ՀԴԿ–ին

7or.am