Լրահոս

21.05.2009 20:01


Հայտնաբերվել է 337 ծառի ապօրինի հատման դեպք

Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում  բացահայտվել է «Հայանտառ» ոչ առևտրային կազմակերպության «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի  անտառպետության տարածքում 337 տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք:

Նախաքննությամբ պարզվել է, որ  Ստեփանավանի անտառպետության անտառապետ Հ. Զալինյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ,  օգտագործելով իր պաշտոնական դիրքը, իր մտերիմներ Ա. Ադամյանի, Տ. Նազարյանի,  Հ. Թամարյանի և Հ. Տարջիմանյանի միջոցով ի պաշտոնե   իրեն ի պահ հանձնված 6, 10, 12, 13, 15, և 16 պահաբաժիններից  2008 թ. նոյեմբեր-դեկտեմբեր  ամիսներին  ապօրինի հատել է թվով 337 տարբեր տեսակի կանգուն ծառեր՝ դրանք վերջիններիս ներկայացնելով իբր օրինական կարգով  հատման ենթակա ծառեր: Այդպիսով ' պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 6 505 166 դրամի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հ. Զալինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի  3-րդ մասով, և  նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը