Ադրբեջանական կողմի կրակոցներից տարհանվել են Դովեղ գյուղի դպրոցն ու մանկապարտեզը
«Aravot.am»–ի փոխանցմամբ՝ ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում։ Ադրբեջանական կողմն անկանոն կրակոցներ է արձակել նշված գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է նույն գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենան կայանված է եղել տան բակում։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը։
Ի դեպ, Տավուշի մարզում աշխատանքային այցով գտնվում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։