Լրահոս

25.04.2012 15:47


Բանավեճ «Սիվիլիթասում»

Բանավեճ «Սիվիլիթասում»

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր նախընտրական երրորդ բանավեճը, որին մասնակցում էին «Ժառանգությունից» Արման Մուշեղյանը, «Բարգավաճ Հայաստանից» Ռուստամ Մահմուդյանը, ՀՅԴ–ից Արթուր Եղիազարյանը, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունից» Ավագ Աշուղբաբյանը և ՀԱԿ–ից Մովսես Արիստակեսյանը:

Արթուր Եղիազարյանն ասել է, որ սոցիալական մշտական աջակցությունը տանում է փակուղի, այդ պատճառով պետք է վերականգնել մարդու արժանապատիվ ապրելու իրավունքը:

Ռուստամ Մահմուդյանն ընդգծել է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը կնպաստի նվազագույն աշխատավարձի և սպառողական զամբյուղի մեծացմանը:

Մովսես Արիստակեսյանն էլ ասել է, որ մեր երկրում կա 5 միլիարդատեր, 300 միլիոնատեր և 70-տոկոսանոց աղքատություն, իսկ կրթության կուսակցականացման հետևանքով վերացավ  ինչպես նրա որակը, այնպես էլ հասանելիությունը:

Ըստ Ավագ Աշուղբաբյանի՝ մեր անկախության միակ ձեռքբերումը բանակի ստեղծումն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը