Քաղաքական

25.04.2012 16:20


Րաֆֆի Հովհաննիսյանը խոստումնե՞ր է տվել թուրքերին

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստումնե՞ր է տվել թուրքերին

«Regnum»–ը գրում է, որ «Anonymous» ցանցահենային շարժման ակտիվիստներ Լյուկ Սթիվենսոնն ու Ռիչարդ Թիմմերը հրապարակել են 2012թ. Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Մեքսիկայի կառավարությունների ու ԱԳՆ-ների կայքերի վրա հարձակումից ստացած տվյալները և գրել, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ին առաջարկել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Լոնդոնում 2012թ. մարտին կամ ապրիլին հանդիպում կազմակերպել։ Թեև այս գաղափարին Վաշինգտոնն իր հավանությունն է տվել, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է չմիջամտել գործընթացին, որպեսզի չփչացնի հարաբերությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եթե նա 2013–ին ընտրվի նախագահ։

 «Regnum» գործակալության փոխանցմամբ՝ «International Media Resources»–ը գրել է սակայն, որ ԱՄՆ պետդեպարտամենտի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ թուրքական կողմի երկամսյա խորհրդակցություններից հետո 2012թ. մարտ ամսին «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը Լոնդոնում փակ հանդիպում են ունեցել Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, և ինչպես թուրք դիվանագետներից մեկն է տեղեկացրել, 2 օրվա ընթացքում քննարկվել են համագործակցության և Հայաստանի խորհրդարանական ընտրություններում աջակցություն ցուցաբերելու հարցերը: Ըստ այդմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական երաշխիքներ է տվել 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից իրեն աջակցելու դեպքում ՀՀ–ում պայմաններ ստեղծել հայ-թուրքական արձանագրությունների անխափան վավերացման համար: Իսկ թուրքերն էլ երաշխավորել են դրանից հետո Հայաստանի տնտեսությունում առաջին 10 տարում 5-7 մլրդ դոլար ներդնել։

Ուշագրավ է, որ այս նյութը որոշ ժամանակ անց հեռացվել է «Ռեգնումից», սակայն համացանցում տեղեկատվությունը պահպանվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը