Անդրադառնալով այն բողոքին, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակներից ընդամենը մեկն է հասել խմբագրություն՝ այսօրվա ասուլիսում արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն ասել է, թե այդ կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել.
-Որպես տարբերակ՝ ես կարող եմ խորհուրդ տալ. թո՛ղ իր խմբագրություն ներկայացվող իր գրությունները որպես բողոք դիմի արդարադատության նախարարին։ Չեմ ասում՝ բողոքարկի։ Այլ պարզապես դրանք չեն կարող ինձ չհասնել, և ես ձեզ խոսատնում եմ, որ խմբագրություն կտեղափոխեն։ Ինձ համար մի քանի հարցեր կան, որոնք ես պարզապես չեմ հասկանում։ Ինչո՞ւ ա՛յդ մեկը փոխանցեց, այլ ոչ թե 15-ը։ Ինչո՞ւ, երբ որ փաստաբանի հետ հանդիպեց, չփոխանցեց։ Ինքն այլ հանդիպումներ էլ է ունեցել, և այդ միջոցով կարող էր փոխանցել։ Ծառայողական քննության արդյունքների մի մասը կա։ Ամբողջությամբ ինձ չի գոհացնում։ Կնշանակեմ նոր ծառայողական քննություն, կպարզեմ, և եթե տեղի է ունեցել խախտում, ձեզ խոստանում եմ՝ մեղավորները կպատժվեն,-ասել է նախարարը։
Հրայր Թովմասյանը խոստանում է մեղավորներին պատժել

7or.am