Լրահոս

21.05.2009 20:41


ԿԸՀ–ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

ԿԸՀ–ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել էր արտահերթ նիստ, որի օրակարգում կար միայն մեկ հարց՝ Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշի հաստատումը։ ԿԸՀ  նախագահ Գարեգին Ազարյանը, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 198.17-ի 2-րդ մասով քվեարկության է դրել Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը։ Նմուշը հաստատվել է միաձայն՝ 8 կողմ. ձեռնպահ և դեմ քվեարկող չի եղել։ Գարեգին Ազարյանը տեղեկացրել է, որ այսօր երեկոյան քվեաթերթիկի նմուշը կուղարկվի «Տիգրան Մեծ» տպարան, որտեղ կպատրաստվեն քվեաթերթիկների տպագրությանը։

-Վաղը մինչև 10։00 առաջին օրինակը պատրաստ կլինի և ԿԸՀ-ն այն կհաստատի։ Մենք կստորագրենք ու կուղարկենք նորից տպարան։ Ժամը 11։00-ից սկսած՝ «Տիգրան Մեծ» հրատարակչատանը կսկսվի քվեաթերթիկների տպագրությունը։ Ընրողների թիվը 21.05.2009-ի դրությամբ 771522 է, իսկ տպագրվող քվեաթերթիկների քանակը լինելու է 790000։ Բոլորս արդեն գիտենք որտեղ և քանիսից է սկսվելու տպագրությունը, ուստի վստահված անձերը, դիտորդները, լրագրողները, հանձնաժողովի անդամները կարող են գնալ և հետևել տպագրության ընթացքին,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը