Լրահոս

25.04.2012 18:10


Վերանորոգվում է «Արզնի 2-Երևան» ջրատարը

Վերանորոգվում է «Արզնի 2-Երևան» ջրատարը

Հերթական անգամ Պտղնի գյուղին հարակից ձորում վթարվել է “Արզնի 2-Երևան” ջրատարը: Հերթական` որովհետև հողն այստեղ ինչ-ինչ պատճառներով ավելի ագրեսիվ է և ժամանակ առ ժամանակ ջրատարի վթարի պատճառ է հանդիսանում:

Վերջին անգամ` ձմռանը “Երևան Ջուր” ՓԲԸ Խմելու ջրի արտադրության և տեղափոխման վարչության աշխատակիցները կարողացան վերականգնել ջրատարի աշխատանքը` “կարկատելով” վթարված հատվածը: Այսօր իրավիճակն այլ է, և ընկերությունը ստիպված է փոխարինել 800մմ տրամագծով ջրատարի 33մ երկարությամբ մի հատված:

Ըստ ընկերության Ջրարտադրության, անվտանգության, առողջապահության և բնապահպանական հարցերով տնօրեն Արմեն Նիազյանի` հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, արվում է ամեն ինչ աշխատանքները հնարավորինս արագ արդեն ապրիլի 25-ին ուշ երեկոյան ավարտելու համար, նպատակ ունենալով ոչ ուշ քան ապրիլի 26-ը ժամը 21.00, ինչպես և հայտարարվել էր, ջրատարը վերագործարկել և վերսկսել ջրամատակարարումը Արաբկիր ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:

Հարկ է նշել նաև, որ այդ նույն ժամանակ, համակարգում ձևավորված պրակտիկայի համաձայն օգտվելով ջրատարի կանգառից, ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինությունն իրականացնում էր որոշ կանխարգելիչ աշխատանքներ Արաբկիրում:

Այս խորագրի վերջին նյութերը