Լրահոս

25.04.2012 21:53


Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում. ապրիլի 27-ին նոր կյանք պարգևիր հիշատակման ծաղիկներին

Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում. ապրիլի 27-ին նոր կյանք պարգևիր հիշատակման ծաղիկներին

Ապրիլի 27-ին՝ «Երկրի օրվա» միջոցառումների շրջանակներում,  ժամը 10-18-ը, Ծիծեռնակաբերդում կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թերևս ամենա-խորհրդանշական և գունեղ միջոցառումը՝ ծաղկահավաքը: Միջոցառումն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ:

Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: Սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի յուրահատուկ ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հիշատակման ծաղիկներին նոր կյանք պարգևել՝ վերամշակելով դրանք: Արդեն երեք տարի է, ինչ անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում:

Վերամշակված թուղթը նաև օգտագործվում է շատ խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար:

Անհատները, կամավորներն ու կազմակերպությունները հրավիրվում են մասնակցելու գունեղ այս միջոցառմանը: Մասնակցի´ր գեղեցիկ այս նախաձեռնությանը, դարձի´ր կամավոր և նոր կյանք պարգևի´ր` ի նշան հիշատակի նվիրաբերված միլիոնավոր ծաղիկներին` չլռեցնելով քո ձայնը:

Ծաղկահավաքին մասնակցելու համար զանգահարիր FPWC` 55 52 09 հեռախոսահամարով, կամ ուղարկիր նամակ [email protected]  հասցին:

Այս խորագրի վերջին նյութերը