«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունն արդեն իսկ ահազանգել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը, խնամին, ինչպես նաեւ մոտ ընկերներից առնվազն երկուսը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են պատգամավորի թեկնածու: Լրատվամիջոցների համաձայն, գլխավոր դատախազը որոշակի մասնակցություն է ունենում նախընտրական շտաբների գործունեությանը: Բացի այդ, վերոհիշյալ ընտրատարածքներում ստեղծվել է լարված մթնոլորտ, ինչ մտահոգություն է պատճառում: Հաշվի առնելով այս իրողությունը, “Հայաստանն առանց ընտրակեղծիքների” քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է օրենքով սահմանված կարգով շուրջօրյա մոնիտորինգի ենթարկել վերոհիշյալ նախընտրական շտաբների աշխատանքը, ինչպես նաեւ իր կամավորների մասնակցությամբ իրականացնել նաեւ լուսանկարահանումներ եւ տեսանկարահանումներ: Մեր կողմից արձանագրված բոլոր օրինախախտումները տրամադրելու ենք արտասահմանյան եւ տեղական դիտորդական խմբերին, դեսպանություններին, ԿԸՀ-ին, բոլոր նախընտրական շտաբներին եւ իրավապահ մարմիններին:
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնություն